23 08 2021

Վերադարձված ռազմագերին պատմում է Բաքվի ԱԱԾ շենքում անցկացրած 17 դաժան  օրերի մասին



Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ  ԳՇ հետախուզության պատասխանատու Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ հեռացվեց բանակից, «հեղափոխության ուժով» վերադարձվեց համակարգ, այսօր էլ Պաշտպանության նախարարնն է, բայց ինչպես երևում է՝ գերենալը վերականգնվելուց հետո չի կարողանում այլևս հարազատ միջավայրում նորից դիրքերը վերահաստտաել այնպես, որ ենթակաները իր հրամանները կատարեն: Ամենխոսուն փաստերից մեկը հայրենիք վերադարձված ռազմագերիների հետ խզված կապն է:  ՊՆ-ն ու ԶՈՒ Գլխավոր շտաբը, պարզվում  է, հետարքքրված չեն վերադարձված գերիներով, հետախուզությանն առհասարակ չի հետաքրքրել հատկապես հատուկջոկատային զինծառայողների գերեվարման հանգամանքները, Բաքվի ԱԱԾ-ում նրանց հարցաքննության մասնրամասները, ի վերջո՝ խոշտանգվե՞լ են թե ոչ : ՊՆ-ից ու ԳՇ-ից որևէ մեկը նրանց հետ հանդիպում չի ունենում, ավելին, ՊՆ-ն անուղղակիորեն հրաժարվում է կատարել գերիների նկատմամբ իր սոցիալական պարտավորությունները՝ չնայած բազմաթիվ դիմում-բողոքներին:

Այլ կերպ ասած՝ համակարգը չի աշխատում, կամ միտումնավոր վերածվել է բարձիթողի վիճակի:

Այս ամենի մասին Yerevan.Today-ին տված հարցազրույցում հայտնել է վերջերս հայրենիք վերադարձված հատուկջոկատային ռազմագերի Արմեն Բուդոյանը՝ խիստ ուշագրավ մանրամասներ  պատմելով՝ գերեվարման հանգամանքների և մայիսի 27-ին հետևապած Բաքվի ԱԱԾ շենքում անցկացրած 17 դաժան  օրերի մասին:

Վարդենիսցի Արմեն Բուդոյանը, ի դեպ, պրոֆեսիոնալ մարզիկ է՝ Արևելյան մարզաձևերի։ Հայրենի Վարդենիսից իր մարզած սաներից անգամ միջազգային առաջնություններ է ուղարկել, մեդալներ ու աշխարհի առաջնության ուղեգրեր են նվաճել։  Բուդոյանը նաև երկար տարիներ աշխատել է հանրակրթական դպրոցներում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ: Մայիսի 27-ին Գեղարքունիքի Կութ գյուղի տարածքից գերեվարված 6  հատուկջոկատայիներից մեկն է Արմեն Բուդոյանը, ով հայրենիք վերադարձվեց Խծաբերդից գերեվարված տասնյակ գերիների հետ:

Արմենի հետ մեր զրույցը տեսանյութում։

Սյուզի Բադոյան

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ